Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ժամանակ օդաչու դառավ Նիկոլը, հիմա էլ космoнавт, մարդիկ ոգեւորված են, ինչպես այն ժամանակ, երբ Նիկոլը ՊՆ նախարարի հետ СУ-30 ինքնաթիռներն էր նստել». Սամվել Նիկոյան

Մայիս 30,2022 15:46

«Ինչու ՊՆ նախարար չունենք: Պատմության ուսուցիչը ՊՆ նախարար չի: ԳՇ պետ չունենք, համար առաջին զինվորական չունենք: Ի՞նչ ունես այդ դեպքում, ունես ոստիկանություն, որոնք 7 մլն դոլար պարգեւավճար ես տալիս բյուջեից: Ունես սոված բանակ, չկահավորված դիրքեր, դա՞ ունես: Իշխանական ոհմակը գիտի, որ բանակը իրենը չի, որովհետեւ հայրենիքը, բանակը իրենցը չի, իրենցը ոստիկանությունն է: Դրա համար բանակը թողել են, ոստիկանությանն են վերազինում՝ հագուկապ, զենքեր: Ոստիկանությունը պահում է իրենց իշխանությունը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը:

Ըստ նրա, այս իշխանականների պես մարդիկ ոչ միայն իրավունք չունեն կառավարման համակարգում լինել, այլ հասարակության ամենաստորին օղակում պետք է լինեն. «Երեւանում այսօր կան սրճարաններում նստած, կյանքը վայելող փափկասուն տղամարդիկ: Ի՞նչ են մտածում՝ փողոցներում աղմկում են, չեն թողնում կյանքը վայելենք, մենք տիեզերական մտքերով ենք տարված, մտածում ենք տիեզերքի մասին, այս ի՞նչ են փողոցում աղմկում, երգում: Իհարկե, նրանք, նրանց նման շատ շատերը չեն հասկանում: Պատմությունը փաստել է, եղբայր, ուզում եք գնաք, այս 30 տարի Թուրքիայի ճանապարհը բաց է եղել, գնացեք Թուրքիայի հյուրանոցները, իրենց մի՛ հրավիրեք այստեղ»:

Նիկոյանը նաեւ ասաց. «Ասում են՝ թալանել են բանակը: Ալիեւն ասում է՝ 4-5 մլրդ դոլար զենք եմ ես առգրավել, որտեղից այդքան զենք Ադրբեջանին, որտեղից այդքան տանկ, մեր ու Հայաստանի տանկերը հավասար են եղել, մայրաքաղաքները պետք է պատասխան տան: Հասկանում ենք՝ դեպի ուր էր ուղղում: Տգետեր, նայեք մեր շքերթը, համեմատեք: Եթե գեներալ է, համեմատաբար մեծ տուն ունի, նայում եք, ասում եք՝ գեներալ է, ինչու դա ունի եւ այլն, այդ դղյակը դու տալու ես թշնամու գեներալին, որովհետեւ ասում են՝ ով սեփական բանակը չի կերակրում, կերակրում է թշնամու բանակը: Ադրբեջանական բանակի գեներալներն ու գնդապետները քանի՞ միլիոնատերեր են արդեն, ամբողջ Հադրութի ու Շուշիի հարստությունը այդ գրաված գեներալներին է: Կլուբնիկով պահված բանակը այսպիսին պետք է լիներ, ուրիշ բան չէր կարող լինել: Աշխարհի էդ ո՞ր բանակն է կլուբնիկ ուտում, ինչո՞ւ հենց կլուբնիկ, մրցո՞ւյթ եք արել, որ կլուբնիկա եք առել:

Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ կյանքը ցույց տվեց, որ այնքան էլ դրանք ահասարսուռ զենքեր չեն, հարյուրներով ոչնչացվել են, որովհետեւ հակաօդային պաշտպանությունը համալիր է գործում: 2016-ի պատերազմից հետո ծրագրված էր համալիր հակաօդային պաշտպանություն ստեղծել ու գնել անհրաժեշտ զինատեսակները, որոնք ամբողջ օդը կփակեին: Հասկանալի էր, որ դրոնները դառնում են այլեւս կարեւոր զինատեսակներից մեկը: Չգնվեց դրանք, դրանց փոխարեն գնեցին СУ-30 այն զիբիլը, որն այդպես էլ օդ չբարձրացավ: Տիեզերք էր թռնում, այն ժամանակ օդաչու դառավ Նիկոլը, հիմա էլ космoнавт: Հիմա էլ մարդիկ ոգեւորված են, ինչպես այն ժամանակ, երբ Նիկոլը ՊՆ նախարարի հետ СУ-30 ինքնաթիռները նստել ու ուրախանում էին, թե՝ տեսեք, ինչ սիրուն ինքնաթիռ ենք նստել: Խաղալիքի նման; Բայց երկուսն էլ գիտեին, չէ, որ չէին կարող զենք առնել: Դա քարոզչական կուտ էր, որը տալիս էին, ինչպես այսօրվա տիեզերական արբանյակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031