Փաստաբան Միքայել Շխիմյանի ֆեյսբուքյան գրառումը
Պատգամավոր Արամ Վարդևանյանի նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրող էս «կարմիր բերետավորը» նույն այն «ոստիկանն» է որը դաժան կերպով ծեծի էր ենթարկում երեք պատերազմի մասնակից, թոշակառու Գիորգի Արեստակեսյանին (Ժոռ պապին), հատկանշական է, որ Արեստակեսյանի նկատմամբ վերջինս կիրառել էր նույն խեղդող հնարքից… Սույն ոստիկանի կողմից նման բռնության դեպքերով տեսանյութերը համացանցում բազմաթիվ են…
Հիշեցնեմ, որ Գ.Արեստակեսյանի կողմից հաղորդում էր ներկայացվել տվյալ դեպքի հետ կապված, սակայն մեղադրանք առաջադրվեց ի վերջո Գ.Արեստակեսյանին… Սրա վերաբերյալ նյութերը նախապատրաստվում են հակակոռուպցիոն կոմիտեում, ուստի սույն (պատգամավորի) դեպքով հաղորդում ներկայացնող անձին կհորդորեմ, որ հաղորդում տալիս, նյութերի նախապատրաստման ընթացքում հղում կատարի նաև Գիորգի Արեստակեսյանի դեպքին (հղումը ստորև)!!!
Սրա նմանները իրավունք չունեն ուսադիր կրելու… պատիժդ չի ուշանա!!!