Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Նիկոլ Փաշինյանը ինչ տալիս է Ադրբեջանին՝ տալիս է առանց ստորագրության, ուրիշների ձեռքով»

Մայիս 30,2022 15:32

Հասարակական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում հանգամանալից վերլուծեց այս շաբաթ սահմանազատման Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների կայանալիք հանդիպման արդյունքում Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգները եւ հանրայնացրեց դրանք իրականացնողներից ոմանց անունները:

«Մենք թեւակոխել ենք մի շատ վտանգավոր շրջան: Բոլորս կենտրոնացել ենք Նիկոլ Փաշինյանի վրա: Բայց նա մենակ չէ: Երեկ երեկոյան ես ուշ ժամի ստիպված ուղիղ եթեր եմ մտել՝ անհանգստություն հայտնելով այն գործընթացի կապակցությամբ, որ սկսվել եւ այս շաբաթվա ընթացքում կարեւոր հանգուցալուծում է ունենալու, եթե մենք թույլ տանք:

Մեզ թվում է, թե Նիկոլ Փաշինյանին աջակցություն ցուցաբերող զանգվածը միայն որոշ պաշտոնյաների մայրիկներն են ու վագրի շորերով կանայք: Ոչ:

Մհեր Գրիգորյան, որը համաձայնել է դառնալ սահմանազատման հանձնաժողովի նախագահ: Ամսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ Բրյուսելում: Պայմանավորվածություն են ձեռք բերել՝ բանավոր: Ամսի 23-ին երկուսն էլ հանձնաժողով են ստեղծել: Արդեն 24-ին Մհեր Գրիգորյանը եւ Շահին Մուստաֆաեւը հանդիպել են Երասխում ու պայմանավորվել, որ այս շաբաթ հանձնաժողովների ամբողջական կազմով պիտի հանդիպեն Մոսկվայում:

Պարզ է չէ՞, որ սրանց Մոսկվայում ասել են, որ պետք է առաջնորդվեն գենշտաբի քարտեզներով, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարդկության պատմության ընթացքում սահման գոյություն չի ունեցել: Եղել է ընդամենը վարչական բաժանում: Երկու հանձնաժողովներով համատեղ նիստ են անելու, կազմելու են համատեղ արձանագրություն, այդ քարտեզը կցելու են արձանագրությանը ու այդ հանձնաժողովի նիստից մի ժամ հետո Ադրբեջանը տեղակայելու է սահմանային ուղեկալ Գորիսից Բերձոր, Լաչին գնացող ճանապարհին: Ու վերջ: Հայաստանի քաղաքացու անձնագրով ցանկացած մարդ այլեւս զրկվելու է Արցախ գնալու հնարավորությունից:

Հիմա սա արդեն անում է Մհեր Գրիգորյանը: Սա անում են ՊՆ տեղակալ Արման Սարգսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Մինասյանը, ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարյանը, կադաստրի կոմիտեի պետի երկու տեղակալները, տարածքային կառավարման նախարարի տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ էն բժիշկը, մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը… Այդ հանձնաժողովի կազմում ոչ մի ՔՊ-ական չկա, Նիկոլ Փաշինյանի ոչ մի թիմակից այդ հանձնաժողովում չկա: Ինքը ամեն ինչ սրանց ձեռքով է անում: Նիկոլ Փաշինյանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել: Ու չի էլ ստորագրելու:

Տեսեք նրա ռազմավարությունը որն է: Ինչ տալիս է Ադրբեջանին, տալիս է առանց ստորագրության: Հիմա սրանք գնալու են՝ ստորագրեն, ադրբեջանցիները պոստը դնելու են՝ Ղարաբաղը դառնալու է Ադրբեջան: Ու Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն այնտեղ չկա: Որտե՞ղ է գրած, որ Արցախը պաշտպանության բանակ չպետք է ունենա՝ ոչ մի տեղ: Ոչ մի միջազգային պայմանագիր ստորագրված չէ: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններ են ճշգրտում, երբ որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, երկու պետությունների միջեւ միջազգային ոչ մի պայմանագիր, համաձայնագիր ստորագրված չէ, ոչ մի փաստաթուղթ Հայաստանի ներքին ընթացակարգերով վավերացված չէ: Նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Սահմանադրական դատարանը չի քննարկել, թե դա սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չէ: Ազգային ժողովն էլ չի վավերացրել, որովհետեւ դա հակասահմանադրական է, Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ այդ փաստաթուղթը ստորագրել»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031