Վարուժան Ավետիսյանի և Մխիթար Ավետիսյանի նամակը՝ Նուբարաշենի բանտից
Ազատագրական պայքարի սիրելի՛ զինակիցներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք թևակոխում ենք պայքարի վերջին ու վճռական փուլ:
Շուտով արտաքին գործընթացները նպաստավոր պայմաններ կստեղծեն ռուսական գաղութատիրությունից և նրա հայաստանյան խամաճիկ ռեժիմից ազատվելու համար:
Մեր գիտակցական ու կամային որակներից է կախված, թե մենք ինչպես կկարողանանք արտաքին նպաստավոր իրավիճակը ծառայեցնել ազգային-ժողովրդավարական, ինքնիշխան ու կենսունակ պետություն ստեղծելու և մեր նախնիների իղձերն իրականացնելու և սերունդների ազնիվ ու արժանապատիվ ապագան երաշխավորելու նպատակներին:
Կարդացեք նաև
Խնդրում և հորդորում ենք լինել միաբան, նպատակասլաց ու գործունյա:
Մխիթար Ավետիսյան
Վարուժան Ավետիսյան
30 մայիսի 2022 թ
Նուբարաշեն ՔԿՀ