Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Այս 5 նախարարները հետնամուտքով գնացել են, նրանք Նիկոլ են․ բոլորի դիմակը հերթով պատռելու ենք»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 30,2022 14:39

«Եկել էինք հասկանալու եւ հանրության համար ակնառու դարձնելու կառավարության անդամների դիրքորոշումը։ Այն, ինչ այսօր կատարվեց, ՀՀ պատմության մեջ հերթական խայտառակություններից է»,-Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունների ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին ներս մտնել եւ հանդիպել իշխանական խմբակցության նախարարներ Գնել Սանոսյան, Անահիտ Ավանեսյանի, Հակոբ Սիմիդյանի, Նարեկ Մկրտչյանի հետ, բախում եղավ։

«Ասում են, որ հետնամուտքով նախարարները հեռացել են։ Շենքում են 6-րդ վարչության զինված խմբեր, շենքի դիմաց են ոստիկանության զորքերը։ Այսքան մարդ հավաքվել է մի բանի համար, որ պատգամավորները չմտնեն ներս եւ նախարարներին քաղաքակիրթ կերպով չհարցնեն՝ ինչի՞ են իրենք կողմ, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ իրենց թույլ չտվեցին ներս գնալ, որպեսզի իշխանական նախարարները խուսափեն հերթական խայտառակությունից եւ պարսավանքից։

«Այս շենքում գտնվող հինգ նախարարներն անմիջական պատասխանատվություն են կրում երկիրը հանձնելու գործընթացում, նրանք Նիկոլ են, նրանք առիթը բաց թողեցին։ Նրանք Նիկոլ են եւ դասվում են դավաճանների շարքին։ Մենք հնարավորություն տվեցինք ուղղվելու, բայց թաքնվեցին ոստիկանների հետեւում եւ խուսափեցին։ Հերթով բոլորի դիմակը պատռելու ենք։ Կամ Նիկոլ են, կամ ժողովրդի օրակարգի հետ»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը։

Դիմադրության շարժումը գործողությունները շարունակում է երթի տեսքով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031