Լրահոս
Օրվա լրահոսը

«8 տարեկան երեխային տրորել են»․ պատգամավորը՝ կարմիր բերետավորի մասին

Մայիս 30,2022 14:24

«Խիստ դատապարտելի է այն կարմիր բերետավորների վարքագիծը, որոնք չեն ճանաչում պատգամավոր, մանկահասակ երեխա։ 8 տարեկան երեխային տրորելով՝ անցել-գնացել են, մի հատ չեն էլ պտտվել, հասկանան՝ երեխան ո՞ղջ է, թե ոչ»,-Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունների ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Ոստիկանների գործողությունների հետեւանքով երեխա է կոտրվածք ստացել. տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց․ տեղեկացնում է Արթուր Թովմասյանը

Ապա նա դիմեց կառավարության 3-րդ մասնաշենքում աշխատող նախարարներին․ «Այս շենքում նստած անձինք, որոնք բարձր պաշտոն են զբաղեցնում՝ Գնել Սանոսյան, Անահիտ Ավանեսյան, Նարեկ Մկրտչյան, Հակոբ Սիմիդյան, դուք շենքո՞ւմ եք, թե նորից փախել եք, ինչպես ձեր քաղաքական թիմին է հարիր։ Եթե չեք փախել, ապա փոխոստիկանապետը շենքի ներսում ձեզ է փնտրում, դուրս եկեք, արձագանքեք, ասեք, որ պատրաստ եք պատգամավորներին հանդիպել»։

Հիշեցնենք՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերում․

-Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

-Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

-Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

-Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

-Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

-Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում  բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

-Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031