Երեւանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցեցին Երեւանի փողոցների լուսացույցի համապատասխան ազդանշանով աջակողմյան երթեւեկությունը մշտապես թույլատրելի խաչմերուկներում համապատասխան անվտանգության միջոցներ ձեռնարկելու նպատակով նոր մրցույթ հայտարարելու վերաբերյալ հարցը:
Քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանն ասաց, որ
մրցույթը հայտարարված է, պարզապես քանի որ «Arneps» ծրագիրը մեկ օր չէր աշխատել, ընկել էր դրա տակ, փաթեթը նորից ուղարկվել է գնումների բաժին, որ կրկին հայտարարվի մրցույթը»:
Ի պատասխան, Հրաչյա Սարգսյանը կատակեց՝ «Լավ ա՝ ավտոյի տակ չի ընկել»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ