Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե եւս մեկ ամիս կամ ամիսուկես Փաշինյանը մնա իշխանության, նոր պատերազմ կլինի»․ Արտակ Զաքարյան

Մայիս 30,2022 13:26

«Երկիրը դարձրել են տոնավաճառ, մարզերը վաճառում են՝ հանուն խաղաղության»,-Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության շարժման ժամանակ այսօր հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Նրա խոսքով՝ իշխանության «խաղաղության օրակարգն» իրականում գոյություն չունի, եւ անգամ այլ երկրների ղեկավարներն են զարմանում, որ ՀՀ իշխանությունը «խաղաղության օրակարգ» է որդեգրել։

Արտակ Զաքարյանի խոսքով՝ եթե եւս մեկ ամիս կամ ամիսուկես Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, ապա մենք հայտնվելու ենք նոր պատերազմի մեջ․ «Գործընթացը դրան է տանում, ժամանակին զգուշացնում էինք նաեւ 2020թ․ պատերազմի մասին։ Նիկոլը հիմա տանում է նոր պատերազմի։ Կֆայմի՞ հրաժարական տալ, կամ ընդդիմությունը համաժողովրդական շարժմամբ կհասնի դրան, ցույց կտա ժամանակը։ Որքան նա շուտ գնա, այնքան կկասեցվեն վտանգավոր գործընթացները։ Աշխարհաքաղաքական շահերի հարթակում հնարավոր է երկիրը որոշակի ժամանակ պահել դադարի մեջ, դրանից հետո զարգացնել անվտանգության, Արցախի կարգավիճակի խնդիրները։ Այ դա արդեն կկոչվի խաղաղության օրակարգ, երբ ինքներս դա կստեղծենք։ Մնացածը հեքիաթներ են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031