Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սաստիկ քաշքուկ կառավարության դիմաց․ նախարարությունից գրություններ գցեցին ցուցարարներին

Մայիս 30,2022 13:05

«ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցության պատգամավորները կբարձրանան, կհանդիպեն կոնկրետ նախարարների՝ հասկանալու՝ իրենք կո՞ղմ են, թե դեմ մեր հրապարակած փաստաթղթին»,-ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի առաջ, որում տեղակայված են մի շարք նախարարություններ, այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ շարժումը պաշտոնյաներից պահանջում է դիրքորոշում հայտնել իրենց հրապարակած կետերի շուրջ։

Ապա ընդդիմադիր պատգամավորները ոստիկանության ներկայացուցիչներին կոչ արեցին թույլ տալ անարգել մտնել կառավարության շենք եւ լարվածություն չստեղծել, որովհետեւ իրենք օրենքով իրավունք ունեն մտնել շենք։

Ոստիկանները իրենց հերթին հորդորեցին լարվածություն չստեղծել, ասել, թե քանի հոգի են ներս մտնել ցանկացողները եւ ընդունարանում նախարարություններից համաձայնություն ստանալ։

Րոպեներ անց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Դեռ չեն թույլատրում, որովհետեւ ոստիկաններն ինչ-որ օրենքի են անհեթեթ հղում անում։ Եթե հինգ րոպեում պատգամավորների մուտքը չապահովեն, ավելի մեծ քանակով ենք մտնելու շենք։ Կողմնորոշվեք»։

Protesters of the ‘Resistance’ movement try to enter the third building of the Government during a protest action demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Կառավարության շենքի մուտքը 6-7 շարք ոստիկաններ էին հսկում։ Պատգամավորների կոչով քաղաքացիների խմբերը եւս մոտեցան մուտքին։

Ոստիկանության ներկայացուցիչ Խուդինյանը պատգամավորներին հայտնեց՝ փոխոստիկանապետը մտել է եւ նախարարներից ճշտում է՝ տեղո՞ւմ են, թե ոչ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց՝ կարո՞ղ է շենքից ինչ-որ մեկին տարհանում են, որովհետեւ իրենք ողջամիտ կասկած ունեն, որ նախարարները հետնամուտքով հեռանում են․ «Մուտքի մոտ կսպասենք, թողեք մտնենք»։

Clashes between the protesters and the policemen took place when the protesters tried to enter the third building of the Government during a protest action in Yerevan, Armenia

Clashes between the protesters and the policemen took place when the protesters tried to enter the third building of the Government during a protest action in Yerevan, Armenia

Clashes between the protesters and the policemen took place when the protesters tried to enter the third building of the Government during a protest action in Yerevan, Armenia

Clashes between the protesters and the policemen took place when the protesters tried to enter the third building of the Government during a protest action in Yerevan, Armenia

Clashes between the protesters and the policemen took place when the protesters tried to enter the third building of the Government during a protest action in Yerevan, Armenia

Clashes between the protesters and the policemen took place when the protesters tried to enter the third building of the Government during a protest action in Yerevan, Armenia

Protesters of the ‘Resistance’ movement try to enter the third building of the Government during a protest action demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Րոպեներ անց քաղաքացիները մոտեցան մուտքի դռներին, նրանց եւ ոստիկանների միջեւ սաստիկ հրմշտոց սկսվեց․ կան տուժածներ, որոշների ինքնազգացողությունը վատացել է։

Clashes between the protesters and the policemen took place when the protesters tried to enter the third building of the Government during a protest action in Yerevan, Armenia

Պատգամավորներից Արամ Վարդեւանյանը կարմիր բերետավորների խմբի մեջ՝ հրմշտոցում էր հայտնվել։ Պատգամավորները հայտարարում են՝ Նիկոլ Փաշինյանն այլեւս իրավիճակին չի տիրապետում։

Կադրերից մեկում երեւաց, որ նախարարության աշխատակիցներից մեկը պատուհանից շշով ջուր նետեց ցուցարարների համար։ Քաղաքացիները նրան ծափերով ողջունեցին։

Clashes between the protesters and the policemen took place when the protesters tried to enter the third building of the Government during a protest action in Yerevan, Armenia

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարեց՝ նախարարությունների աշխատակիցներից թղթի վրա գրություն են գցել իրենց՝ «ոստիկան, մարդ եղիր», «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Լուսանկարը՝ Ռոբերտ Հայրապետյանի էջից

Արդյունքում պատգամավորները չկարողացան շենք մտնել։

«Չենք հեռանալու, մինչեւ նախարարների հետ հանդիպում տեղի չունենա»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ սադրանքների պատասխանատվությունը դրանք կազմակերպողների «վզին է»։

Protesters of the ‘Resistance’ movement try to enter the third building of the Government during a protest action demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

12:30-ի դրությամբ քաշքշուկը դադարել է։ Պատգամավորներին դեռ չի հաջողվում ներս մտնել։ «Ծիծաղելի է, որ ասում են՝ պահպանվող տարածք է, չենք կարող ներս մտնել։ Օրենքով որեւէ վարչական շենք չի կարող նախնական թույլտվություն պահանջել պատգամավորից՝ մուտք գործելու համար»,-լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ վնասված քաղաքացիներ կան։

Clashes between the protesters and the policemen took place when the protesters tried to enter the third building of the Government during a protest action in Yerevan, Armenia

Հիշեցնենք՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերում․

-Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

-Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

-Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

-Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

-Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

-Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

-Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031