Ermenihaber. Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Բինգյոլի (պատմական Բյուրակն) նահանգի Յեդիսու շրջանում գրանցվել է 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է մայիսի 27-ին՝ ժամը 15։45-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 4.35 կմ խորության վրա։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։