ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՀՅԴ Կիպրոսի հայ դատի հանձնախմբի հրավերով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն։
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իշխող ՏԻՍԻ կուսակցության նախագահ Ավերոֆ Նեոֆիդուի և փոխնախագահ Խարիս Ղեորկեատիսի հետ։
Հաջորդ հանդիպումը Նիկոսիայի քաղաքապետի՝ Կոստանտինոս Եորկաճիսի և ավագանու անդամներ Օլղա Մարուտիայի և Վալերիոս Տանիիլիտիսի հետ էր։
Կարդացեք նաև
Հանդիպումներին մասնակցում էին նաև ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչ Սիմոն Այնեճյանը և Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Գազանճյանը։
Նույն օրը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 104-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ելույթով հանդես է եկել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թոմվասյանը։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին