Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի 1918 թ. անկախ հանրապետությունների անկման պատճառները. JAMnews

Մայիս 30,2022 12:01

JAMnews. 1918թ.-ի ապրիլի սկզբին հռչակվեց Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը: Սակայն շատ արագ այն մասնատվեց 3 պետությունների:

1918թ.-ի մայիսի 26-ին հռչակվեց Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը:

Ադրբեջանի անկախ Դեմոկրատական Հանրապետությունը (օրիգինալում՝ «Ժողովրդական հանրապետություն») ստեղծվել է 1918թ.-ի մայիսի 28-ին Թիֆլիսում: Դա տեղի է ունեցել երկու օր անց այն բանից հետո, երբ Վրաստանը հայտարարել է Անդրկովկասյան ֆեդերացիայի կազմից դուրս գալու մասին:

Առաջին անկախ հանրապետությունների կործանման պատճառները

Քաղաքագետ Թորգուլ Վելիև. «1917թ.-ից ի վեր ժողովրդին երկու հարց էր հուզում՝ աշխատավորական և ագրարային: Իսկ Ռուսաստանին հետաքրքրում էր Բաքվի նավթը:

Եթե հանրապետության կառավարությունն ագրարային բարեփոխում իրականացներ, աշխատավորական օրենք ընդուներ և համաձայներ նավթ արտահանել Ռուսաստան, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը կշարունակեր իր գոյությունը:

Թեև այն այնուամենայնիվ սոցիալիստական կլիներ՝ որոշակի կրոնական ուղղվածությամբ:

Մեծ Բրիտանիան էր առաջին հանրապետության կառավարությանն արգելում նավթ.մատակարարել Ռուսաստանին: Եվ, իմիջիալյոց, 1920թ.-ին 11-րդ Կարմիր բանակի ներխուժումը Բաքու հենց նավթով էր պայմանավորված: Եթե Ադրբեջանն այն մատակարարեր, Ռուսաստանին պետք չէր լինի քաղաքը վերահսկողության տակ առնել: Մատակարարումը սկսվեց 1920թ.-ին, սակայն գործընթացն արդեն սկսվել էր, արդեն շատ ուշ էր»:

Լրագրող, JAMnews-ի տեսաբան Շահին Ռզաև. «Մենք չենք ուզում աշխարհը մանր մասերի բաժանել», — ասել էր ԱՄՆ նախագահը Փարիզի խաղաղության կոնֆերանսին ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որտեղ հաղթող երկրները վճռում էին Եվրոպայի ճակատագիրն Առաջին աշխարհամարտից հետո: Եվ շարունակեց.

«Կովկասի հանրապետությունների անկախության ճանաչման հարցը կարող է դիտարկվել «ռուսական հարցի» լուծումից հետո:

«Գերտերությունները» համարում էին, որ կան անկախության համար պատրաստ ժողովուրդներ, օրինակ, Լեհաստանն ու Ֆինլանդիան, և դրան անպատրաստ ժողովուրդներ, օրինակ, Ադրբեջանն ու Վրաստանը:

Միջազգային աջակցություն չգտնելով՝ փոքր Ադրբեջանը դեմ առ դեմ հայտնվեց հզոր Ռուսաստանի առջև: Դիմակայության ելքը կանխորոշված էր՝ անկախ նրանից, թե ով էր այն ժամանակ գլխավորում Ռուսաստանը:

Բացի այդ էլ, թուրք եղբայրները բալշևիկյան Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեցին և բաժանեցին Կովկասում ազդեցության ոլորտները:

Թուրքիան Ռուսաստանին վերադարձրեց Բաթումը, որը նրան էր հասել Բրեստի խաղաղության պայմանագրով, սակայն իրեն թողեց Կարսը: Միակ բանն, ինչ Ադրբեջանը շահեց այդ պայմանագրից, Նախիջևանի ինքնավարությունն էր՝ «Ադրբեջանի պաշտպանության տակ»:

Սակայն երբ Կարմիր բանակը հերթով գրավում էր Բաքուն, Թբիլիսին և Երևանը, Թուրքիան արդեն չմիջամտեց»:

Պատմաբան, Հայաստանի նորագույն պատմության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Մայքլ Բաբայան. «Հայաստանի Հանրապետությունը կործանվեց քեմալաբոլշևիկական ծանր հարվածների, այսինքն ակտիվ արտաքին միջամտության հետևանքով:

Քեմալական Թուրքիան և բոլշևիկներն իրենց պլաններն ունեին և պայմանավորվել էին համատեղ գործել Հայաստանի դեմ: Ռազմական գործողությունները սկսվեցին գրեթե միաժամանակ.բոլշևիկները Հայաստանի տարածք մտան 1918թ.-ի նոյեմբերին: Իսկ մինչ այդ, նրանք արդեն մտել էին Զանգեզուր, Ղարաբաղ և Նախիջևան:

Այդ պայմաններում լրացուցիչ հարված էր հայ-թուրքական պատերազմը, որը սկսվեց 1920թ.-ին: Հայաստանն ուժ չուներ երկու ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնելու:

Եթե այդ տխրահռչակ խորհրդայնացումը չլիներ, անկախ Հայաստանն այլ ուղղությամբ կընթանար: Հանրապետության կառավարությունը մինչ այդ իրադարձությունները մի քանի տարով կանխորոշել էր խնդիրները, որոնք բավականին հեռանկարային էին և կարող էին երկրի համար կայուն զարգացում ապահովել»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031