Հունիսի 1-2-ը Երևանը կհյուրընկալի EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովը, որի գլխավոր գործընկերն է Ինեկոբանկը։
Առաջնորդվելով նորարարություն հանուն հարմարավետության իր մոտեցմամբ և մշտապես կարևորելով թվային լուծումների դերը ֆինտեխ ոլորտի զարգացման հարցում, Ինեկոբանկը, որպես գլխավոր գործընկեր, ներկայանում է տարվա ամենամեծ միջազգային տեխնոլոգիական համաժողովին։
EMERGE կոնֆերանսը նվիրված է նոր տեխնոլոգիաներին, ստարտափ խնդիրներին և ՏՏ ոլորտի համաշխարհային միտումներին։ Այն երկու օրով մեկ գաղափարի շուրջ է համախմբելու ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից: Բանախոսների թվում են TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo և բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն է ներկայացնել ՏՏ ոլորտի զարգացման միտումներն ու հեռանկարները, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների միջև ցանցերի ձևավորման հարթակ դառնալ:
Կարդացեք նաև
Ինեկոբանկի Ֆինանսական ծառայության ղեկավար Բաբկեն Սահակյանը համաժողովի մասնակից ստարտափների համար կանցկացնի մենթորական սեսիաներ տարբեր բիզնես մոդելների ֆինանսական հետևանքների և ցուցանիշների ուղղությամբ:
«Նորարարական գաղափարները կյանքի կոչելու համար սկսնակ բիզնեսների համար շատ կարևոր է ֆինանսական հետևանքները հաշվարկելն ու հիմնական KPI-ները սահմանելը։ EMERG-ի շրջանակում կփորձեմ ՏՏ ստարտափների հետ կիսվել այս ոլորտում ունեցած իմ փորձով և մոտեցումներով, որոնք, հուսով եմ, կօգնեն նրանց բիզնես մոդելի ճիշտ ընտրության և հետագա ֆինանսական զարգացման հարցում»,- նշում է Բաբկեն Սահակյանը։
Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են նաև թեմատիկ պանելային քննարկումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ` ժամանակի թրենդ հանդիսացող ոլորտային թեմաների շուրջ:
Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը, ով ունի բազմամյա փորձ ֆինանսաբանկային ոլորտում և կապիտալի շուկաներում, ավանդական բանկինգի և բլոկչեյների թեմայով պանելային քննարկմանը կներկայանա որպես բանախոս և կկիսվի իր մասնագիտական դիտարկումներով ու կանխատեսումներով:
Այսպիսով, հանդիպում ենք հունիսի 1-ին և 2-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում` մեկնարկելու տեխնոլոգիական ամառը: