Shamshyan.com. Արտակարգ դեպք Երևանում. օտարերկրացին սպառնում է 8-րդ հարկից ցած նետվել, պահանջում է իր երկրի դեսպանի հետ հանդիպում, նա պատշգամբից նետեց խոշոր չափի դոլարներ, ժամանել են մեծ թվով փրկարարներ ու պարեկներ:
Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արամի փողոցի 4/3 շենքի 8-րդ հարկի պատշգամբից սպառնում է ցած նետվել:
Դեսպանատանից ներկայացուցիչներ են ժամանել և նրա հետ սկսվել են բանակցություններ:
Տեղում է նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները փրկարարների հետ հավաքել են ողջ գումարը, ինչպես նաև հայտնաբերել են քաղաքացու կողմից պատշգամբից նետած ժամացույցը, և դրանք տանում են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, գումարը կազմում է մոտ 6 հազար ԱՄՆ դոլար:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: