Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ տարածաշրջանը զինվում է, ամբողջ աշխարհը զինվում է և ռազմականացվում է, բայց կա աշխարհում մի երկիր, որը դա չի անում․ Հայաստանն է»․ Վարուժան Գեղամյան

Մայիս 30,2022 00:40

«Ամբողջ տարածաշրջանը զինվում է, ամբողջ աշխարհը զինվում է և ռազմականացվում, բայց կա աշխարհում մի երկիր, որը դա չի անում․ Հայաստանն է։ Սա ֆենոմենալ է»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ից կողմից անցկացվող 28-րդ քննարկման ժամանակ հայտարարեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Ըստ նրա՝ պարտությունից հետո ճիշտ հակառակը պիտի լիներ։ Անդրադառնալով ՀՀ-ում հասարակական տրամադրություններին և ռեակցիաներին՝ նա նկատեց․ «Մենք ունենք մեր հասարակության բնական ռեակցիայի փոխում դեպի երկրորդային նշանակության օրակարգեր։ Օրինակ՝ հանրությանը անօդաչու սարքեր ղեկավարել են սովորեցնում։ Դա թռցնել սովորեցնելը, ինչպես Կարեն Իգիթյանն է ասում, մի քանի ժամվա ինժեներական խմբակի հարց է։ Մյուս կողմից կարիք չկա, որ բոլոր երեք միլիոնը դրոն թռցնել իմանան։ Նման թեմաներ նետվում են օրակարգ, որ ուշադրություն շեղվի այն հանգամանքից, թե ինչու չի աշխատում համակարգը, որը պիտի ապահովի բոլորի՝ գլուխը կախ գործ անելու էֆեկտը»։

Խոսելով ՀՀ զինծառայողի սպանությանը հաջորդած ՀՀ ԱԳՆ հայտարարության մասին՝ թուրքագետն ասաց․ «Առաջ դա էլ չէին անում, հիմա  դա անում են ազգային ուժերի բերանը փակելու համար։ Մի կողմից ունես քո զինվորի սպանությունը, քո տարածքի նվաճում, քանի որ երեք օր առաջ Սյունիքի մարզում մեկ հատված օկուպացվել է Ադրբեջանի կողմից, մյուս կողմից ՀՀ ԱԳՆ-ի հայտարարություն, որը ոչ թե սաստող հայտարարություն է անում, որ այլ նշում է, որ մենք դիմում ենք միջազգային հանրությանը, որ սաստի Ադրբեջանին։ Վերահաստատում ես, որ չես պահելու քո սահմանը, այլ ուրիշ երկրի զորքերը։ Դու ամբողջովին վերացնում ես պաշտպանական գործառույթը։ Երևի ուզում ես քո պատկերացմամբ՝ Երևանում նստել, որ քո փոխարեն քո անվտանգությունը ուրիշ երկրներն ապահովեն՝  կապ չունի՝ դրանք որ ճամբարից են։ ԵԱՀԿ անդամ է Թուրքիան։ Նա էլ կարող է ասել՝ դիմում եք միջազգային հանրությանը, ես էլ եմ միջազգային հանրություն, բերում եմ իմ  զորքերը տեղակայում քո տարածքում։ Խոշոր հաշվով հիմա դա էլ անում են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031