Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որդու և դստեր հետ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ ընթանում է Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը:
Վարչապետն ընտանիքի հետ տրիբունայից հետևել է Հայաստանի հավաքականի անդամների՝ Արթուր Բազեյանի և Հովհաննես Բաչկովի կիսաեզրափակիչ փուլի մենամարտերին:
Կարդացեք նաև
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել և դուրս եկել եզրափակիչ, որի մենամարտերը տեղի են ունենալու մայիսի 30-ին:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ