Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբաններ. «Քաղբանտարկյալները, որոնց մասին խոսում ենք, նաեւ քաղաքական պատանդառության մեջ են»

Մայիս 29,2022 22:50

Ֆրանսիայի հրապարակում «Քաղբանտարկյալները «ժողովրդավարության բաստիոնում». օրենք եւ ամենաթողություն» թեմայով հանրային քննարկման ժամանակ Նարեկ Մանթաշյանի շահերը ներկայացնող Ալեքսանդր Կոչուբաեւը նշեց, որ հետապնդվող անձինք, որոնց մասին այսօր խոսում են, ոչ միայն քաղբանտարկյալ են, այլեւ քաղաքական պատանդառության մեջ են, որոնք առանց դատական ընթացակարգերի պահվում են կալանքի տակ: Եվ նրանց թվում նաեւ իր պաշտպանյալ Նարեկ Մանթաշյանն է։

«Այն գործը, որով պարոն Մանթաշյանը կալանավորված է, հարուցվել եւ քննվում է դեռեւս 2020 թ. նոյեմբերի 9-ից եւ որեւէ դրական տեղաշարժ չունի»,-ասաց Կոչուբաեւը եւ թվարկեց ընթացակարգերի խախտման բազմաթիվ դեպքերը՝ հայտարարելով, որ Նարեկ Մանթաշյանի նկատմամբ  հետապնդումը բացառապես քաղաքական է եւ նրա բանտարկությունը, ըստ էության, քաղաքական բնույթ է կրում:

Ռուբեն Մելիքյանը Ալեքսանդր Կոչուբաեւի խոսքից առանձնացրեց նաեւ մի շատ կարեւոր հանգամանք: Այն, որ բացի ազատությունից զրկելուց, առանց հիմնավորման անձին  նաեւ հաղորդակցության որեւէ հնարավորությունից  են զրկում եւ որ մի շարք քաղբանտարկյալներ այդ վիճակում են:

Իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդումների տարբեր դրսեւորումների մասին խոսեցին նաեւ փաստաբաններ Վահե Եփրիկյանը, Վարազդատ Հարությունյանը, Աբգար Պողոսյանը, Սերգեյ Հարությունյանը, Միհրան Պողոսյանը (հեռավար):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031