Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի երեկոյան մրցահերթում Հայաստանի ազգային հավաքականը վաղը չեմպիոնական տիտղոսի համար մենամարտելու եւս երկու ուղեգիր նվաճեց:
Նախ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը դժվար պայքարում առավելության հասավ Բուլղարիան ներկայացնող Խավյեր Իբանես Դիասի նկատմամբ, ապա 63,5 կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը «մենահամերգ» տվեց Հունգարիայի դրոշի ներքո հանդես եկող Ռիչարդ Կովաչի հետ մենամարտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ