Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Բենիկ Գալստյան. «Քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանը շատ ավելի ազատ է, քան իրեն կալանավորած դատավորը, իր գործով զբաղվող քննիչը ու էլի շատ-շատերը»

Մայիս 29,2022 19:49

Ֆրանսիայի հրապարակում ընթացող քննարկումների շրջանակում այսօր շոշափվեց նաեւ «Քաղբանտարկյալները «ժողովրդավարության բաստիոնում». օրենք եւ ամենաթողություն» թեման:

Քննարկումը վարող իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ներկայացնելու են, թե ինչպիսի իրավիճակ է  «ժողովրդավարության բաստիոնում» եւ դա իրականացնելու են այն փաստաբանների հետ, որոնք կոնկրետ զբաղվում են քաղբանտարկյալների վերաբերյալ գործերով:

«Մենք բոլորս արդեն տեւական ժամանակ է եւ հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում մեր վարույթներում ունենք գործեր, որոնք վերաբերում են կոնկրետ քաղբանտարկյալներին: Այսօր խոսելու ենք փաստերով եւ իրավունքի վրա կոնկրետ աղբյուրների վրա հղում անելով: Մենք քաղբանտարկյալ ձեւակերպումն օգտագործում ենք ոչ թե քաղաքական իմաստով, այլ սա շատ կոնկրետ իրավական բովանդակություն ստացած բովանդակություն է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբան Բենիկ Գալստյանի խոսքով, իր պաշտպանյալ Գերասիմ Վարդանյանը ԵԽԽՎ թիվ 19.00 բանաձեւի լույսի ներքո առնվազն երեք մասով քաղաքական բանտարկյալ է: «Գերասիմ Վարդանյանը հայրենասեր մարդ է, մասնակցել է արցախյան վերջին երկու պատերազմներին, վերջինի ժամանակ ստացել է վիրավորում: Բոլորը գիտեն նրա քաղաքական ակտիվությունը, որը պայմանավորված է միայն պրոհայկական, պրոարցախյան դիրքորոշմամբ: Գերասիմ Վարդանյանի գործով քննչական խմբի ղեկավարը Սուրեն Նավոյանն է, այն անձը, որը .հանդիսանալով քննիչ, օրենքի ուժով՝ապաքաղաքական, չեզոք անձ, 2018 թվականին բարձրացել է ամբիոն, միացել Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, ինչից հետո տեղափոխվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ ու դարձել ՀԿԳ ավագ քննիչ: Եվ այդ անձը Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել: Ընդ որում. Վարդանյանին կալանավորեցին նույն դեպքով չորրորդ փորձից, ինչն ապօրինի է: Մի խոսքով, նրան տարան կալանքի եւ բոլորիս հայտնի դատավոր Դավիթ Արղամանյանը, որը զբաղվում էր թմբուկ խփելով եւ համատեղության կարգով դարձավ նաեւ դատավոր, որոշեց կալանավորել Գերասիմ Վարդանյանին:

Հիմա Գերասիմ Վարդանյանը կալանքի տակ է, բայց ես ողջ պատասխանատվությամբ ասում եմ, որ նա շատ ավելի ազատ է, քան իրեն կալանավորող դատավորը, իր գործով զբաղվող քննիչը, պետական պաշտոններ զբաղեցնող շատ-շատ անձինք»,-ասաց Բենիկ Գալստյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031