Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում ընթանում են կիսաեզրափակիչ մենամարտերը:
Հայաստանի ազգային հավաքականից առաջինը պայքարի մեջ մտավ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, որի մրցակիցը լեհ Տոմաշ Նեդվիեցկին էր: Հայ բռնցքամարտիկն ամբողջ մենամարտն անցկացրեց վերելքով, վստահ հաղթանակ տարավ եւ մեր թիմից առաջինը մտավ եզրափակիչ, որտեղ չեմպիոնական տիտղոսի համար մենամարտելու է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուչինաշվիլու հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ