Տավուշի մարզի սահմանապահ Չինարի բնակավայրի հանրահայտ Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 28-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ Խորանաշատ վանական համալիրում Սուրբ Պատարագ է մատուցվել:
Պատարագին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ուխտավորներ և հյուրեր։ Չինարիի կենտրոնում կատարվել է նաև անդաստանի կարգ՝ Սուրբ խաչով և 1224 թվականին գրված «Խորանաշատի Ավետարան»-ով, որը բերվել է Մատենադարանից:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են դեռևս մայիսի 11-ին՝ Երևանում: Միջոցառումներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ