Մայիսի 26-ին Վարշավայի Մշակույթի և գիտության պալատում մեկնարկեց Վարշավայի գրքի տոնավաճառը, որին Լեհաստանում ՀՀ դեսպանության և Fundacja Polsko-Ormiańska Լեհ – Հայկական Հիմնադրամի համագործակցությամբ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով:
Տաղավարում ներկայացված են հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ, վերջին տարիներին Հայաստանում և, առհասարակ, հայերի մասին հրատարակված գրականություն՝ հայերենով, լեհերենով, անգլերենով և այլ լեզուներով։
Տոնավաճառի շրջանակում մայիսի 27-ին տեղի ունենացավ Նոբելյան մրցանակակիր, մերօրյա ամենահայտնի արևելաեվրոպացի գրող Օլգա Տոկարչուկի «Հնադարը և այլ ժամանակներ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որի ընթացքում իրականացվեց տեքստից հայերենով և լեհերենով ընթերցանություն։
Կարդացեք նաև
Վարշավայի գրքի տոնավաճառը գործելու է մինչև մայիսի 29-ը։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ