«Լուրեր է տարածում, թե իբր այս հրապարակում հավաքված են թմրամոլներ, մարդկանց տներ են մտնում, խուզարկություններ են անում, մի հատ էլ հայտնի կայք կա, դրանով լուրեր են տարածում, որ հրապարակում վխտում են թմրամոլները»,- Ֆրանսիայի հրապարակում երթի ամփոփման ժամանակ ասաց ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը:
«Այս հրապարակում երեխաներ են, մարդիկ իրենց ընտանիքներով, նորածին երեխաներից սկսած մինչեւ ծերեր դուրս են եկել պայքարի, իսկ սրիկաները փորձում են նման լուրերով տպավորություն ստեղծել, որ այս հրապարակում մարդիկ հավաքվում են կամ փողով, կամ էլ թմրանյութի ազդեցության տակ: Ուրեմն լսեք՝ ինչ եմ ասում: Էս հրապարակի ցանկացած մեկը կարող է առավոտյան ժամը 10-ին ցանկացած կլինիկայում անալիզ տալ, բայց ձեր ամբողջ ֆրակցիան եւս պետք է տա: Առավոտ 10-ին գնացեք ձեր ֆրակցիայով ու մի քանի հատ էլ նախարար ունեք, անալիզ տվեք ու տեսեք, թե ովքեր են թմրամոլները: Իսկ ովքեր չտան, իշխանազրկելուց հետո հատ-հատ տանելու ենք, որ անալիզ տան, ու ժողովուրդը տեսնի՝ ով է թմրամոլը»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը նաեւ թվեր հրապարակեց, թե քանի մտավորական է միացել համաժողովրդական պայքարին: Նա ասաց, որ ժողովուրդը ձեւակերպել է իր պահանջները՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ չպետք է լինեն այնքան ժամանակ, քանի դեռ թշնամու զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող լինեն ցեղասպանության ուրացման հաշվին:
«Մենք ձեւակերպել ենք այն նվազագույն պահանջները, որպեսզի ունենանք պետականություն եւ հայկական Արցախ, սա վերջնական ջրբաժան է, ով դեմ է այս փաստաթղթին, ուրեմն դեմ է հայ ժողովրդին: Ով դեմ է այս փաստաթղթին, կամ այլ երկրի գործակալ է, կամ սպասարկում է թշնամու շահերը»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ