Ադրբբեջանական վանդալիզմի հերթական դեպքն է գրանցվել։
Ադրբեջանցիները ոչնչացնում են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը գտնվում է օկուպացված Ավետարանոց գյուղում։
Այս մասին տեղեկանում ենք @ararathau տելեգրամյան օգտատիրոջ ալիքից։
Ինչպես իրավացիորեն նշում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը․ «Ավետարանոց գյուղում Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլեւ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի դեմ»։
Գրություններ եմ պատրաստում՝ միջազգային գործընկերներիս վերոնշյալ փաստերը ներկայացնելու և համապատասխան արձագանք պահանջելու մասին։
Կարդացեք նաև
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ