«Սասնա ծռեր»-ի կողմնակիցները այսօր, մայիսի 28-ի կեսօրին փակել էին Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Գորայք-Սիսիան հատվածը։
Այս մասին հաղորդագրություն էր տարածել ԱԺԲ մամուլի ծառայությունը։ «Մի քանի րոպե տեւեց ճանապարհի փակումը։ Բանակցեցի համայնքի բնակիչների հետ ու ճանապարհը բացեցին»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանը։
Նրա խոսքով, Սպանդարյան գյուղից բնակիչներից մեկին բերման են ենթարկել։ «Բացատրեցի, որ ճանապարհ փակելը հարցի լուծում չէ»,-ասում է Աշոտ Աղաջանյանը։ Գորայքի համայնքապետի խոսքով, իրավիճակը այս պահին հանգիստ է, միջպետական ճանապարհը՝ երթեւեկելի։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ