Մայիսի 28-ին Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցում տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի գրողների միության անդամ, երիտասարդ գրող Վովա Արզումանյանի գրքի 1-ին և 2-րդ մասերի շնորհանդեսը: Գրքի երկու մասերն էլ նվիրված են Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած քաջերի վառ հիշատակին:
Գրքի շնորհանդեսին ներկա են եղել հերոսների ծնողներն ու հարազատները:
Միջոցառման ժամանակ ցուցադրվել է անկոտրում կամքի տեր և մինչև վերջ կռիվ տված տղաների տեսակը հավերժացնող տեսաշար:
«Երդվյալները» գիրքը հուշապատում և հերոսապատում է՝ հերոսների մանկությունից մինչև պատերազմական կյանք և անմահություն հավերժացնող դրվագներով:
Կարդացեք նաև
Պատերազմից պատերազմ` 30 տարի…
Պատերազմից պատերազմ` կիսատ մնացած կյանքեր…
Կիսատ գարուններ…
Հավերժ 18, 19, 20…
Գրքի հերոսները` երդվյալները, զոհվել են հենց պատերազմի առաջին օրերին, իսկ ոմանք` հրադադրից ժամեր, րոպեներ առաջ…
Միջոցառումն ուղեկցվել է երիտասարդ երգիչներ Դավիթ Աղասիի և Ռուզաննա Մելքումյանի կատարումներով, իսկ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած կենդանի հերոս Էրիկ Խաչատրյանի քրոջ՝ Աիդա Խաչատրյանը պարային համարով է ներկայացել:
Գրքի գինեձոնի պատիվը տրվել է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված, մայոր Սուրեն Մելքումյանի և Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, կապիտան Մխիթար Մելքումյանի հայրիկին՝ Գրիգորի Մելքումյանին: