«Դիմադրության շարժման» նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները նաեւ երթ արեցին: Բազմամարդ երթի մասնակիցները ծաղիկներ դրեցին Արամ Մանուկյանի արձանի մոտ:
«2018թ. Արամ Մանուկյանի արձանի բացման ժամանակ կապիտուլյանտն, արձանի դիմաց կանգնելով, ասաց` էնպես պետք է ապրենք եւ աշխատենք, որ ամեն անգամ այստեղով անցնելիս շիտակ նայենք Արամի աչքերին: Այդտեղ էլ խաբեց: Հիմա ես ասում եմ՝ դե արի, նայի Արամի աչքերին ու կրկնի էդ նույն տեքստը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Երթի մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ տեսանյութերով ամփոփվեց օրը՝ Հայաստանում եւ Արցախում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ