Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 28-ի հանրահավաքի մասնակիցների քանակը՝ ըստ ԻՔՄ-ի

Մայիս 28,2022 20:38

Այսօր՝ մայիսի 28-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը ժամը 18:00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրել էր հանրահավաք, որը մեկնարկեց քիչ ավելի ուշ՝ մոտ 18:30-ին:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:56-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5850 մարդ:

Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Իրապես շնորհակալ եմ առավոտին, որ ընդմիշտ փոխեցիք վերնագրի ձեւակերպումը, եւ ազատեցաք նուազագոյնը վիճակագրականօրէն անիմաստ այս քարոզչական թիւերու պատասխանատուութենէն. ապրէք։

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Առաջարկում եմ ԻՔՄ-ն իր անունը փոխի և կոչվի ԳՀՄ (գլուխները հաշվողների միություն), որովհետև նա ավելի շատ այս գործով է զբաղված։ Բայց ավելի համապատասխան անունը կլինի
    ԳՆԻՃՖԱՄ (գլուխների նկարները իշխանության ճաշակով ֆոտոշոփ անողների միություն):

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031