Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա՛մ կողմ են, կա՛մ դեմ են, եւ սա ջրբաժան է». Իշխան Սաղաթելյան

Մայիս 28,2022 20:26

«Մենք պատրաստ ենք լսել ցանկացած քննադատություն, բայց խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր անընդհատ փորձում են գտնել պատճառներ եւ հիմնավորումներ՝ այս հրապարակում չլինելու համար: Բոլոր խոսքերն  ու մեջբերումներն ընդամենը պատճառաբանություններ են: Մենք ասել ենք, հիմա էլ կրկնում ենք՝ այս հարթակը բոլորինն է»,-«Դիմադրության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Մի պատճառաբանեք, որ չեք հավանում էս հարթակում գտնվող որեւէ մեկին, դուք էս հրապարակում չեք ինչ-որ մեկի համար»,-ասաց Սաղաթելյանն՝ ընդգծելով, որ խնդիրը պարզ է եւ հստակ՝ սեղանին  դրված է Արցախի եւ Հայաստանի գոյության հարցը:

Նա ասաց, որ Հայաստանի Հանրապետության բոլոր պետական հաստատությունները՝ հոգեւոր, քաղաքական, մշակութային, ակադեմիական, բոլոր խավերը, էլիտան, հասարակական կազմակերպությունները պետք է հստակ արտահայտեն դիրքորոշում. «Կա՛մ կողմ են, կա՛մ դեմ են… Եվ սա ջրբաժան է: Այլեւս բոլոր ճանապարհները սպառված են, ստերի ու կեղծիքների ճանապարհը փակված է, սեղանին դրված են այն նվազագույն պահանջները, որոնք անհրաժեշտ են պետականություն եւ հայրենիք ունենալու համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031