Այսօր «Դիմադրության» շարժման հանրահավաքը մեկնարկեց Տերունական աղոթքով: Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ասաց, որ այսօր հաղթանակի օր է, մեր անկախության կերտման տոնն է ու իր հետ բերել է Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու հայրական խոսքը, խրատը. «Հայրենիքից ավելի թանկ մարդու համար ոչինչ չկա: Անշուշտ, երբ այդ հայրենիքը մարդկային կյանքի բարգավաճման, կյանքի բարօրության համար է ստեղծված: Խորհրդային տարիներին մենք երազում էինք անկախ, ազատ Հայաստան ունենալու, երջանկահիշատակ մեր կաթողիկոս Վազգեն Առաջինը իմաստուն մի խոսք ու խրատ տվեց հայ ժողովրդին՝ ասելով՝ հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք պահելն ու շենացնելը՝ առաքինություն է»:
Նա հորդորեց լինել առաքինի, Աստծո պատվիրաններով ապրող, որ կարողանանք պահենք, պահպանենք մեր հայրենիքը. «Պետք է մեզնից վանենք ամեն մի թշնամություն, իրար նկատմամբ որեւէ վատ վերաբերմունք: Սարդարապատի գաղտնիքը եղավ այն, որ մեր ժողովուրդը՝ գյուղացի, ահել, թե ջահել, ծեր ու տղա բոլորը միասնական դարձան՝ մեկ մտքով, մեկ կամքով, մեկ նպատակով: Եվ ահավասիկ հաղթանակի գրավականը եղավ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ