Մայիսի 26-27-ը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի մագիստրոսի կրթական ծրագրով 2021-2022 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորումն էր։
Հանձնաժողովը նախագահում էր բանասիրական գիտությունների թեկնածու, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն, թումանյանագետ Անի Եղիազարյանը։
Ինչպես տեղեկացանք ԵԹԿՊԻ-ի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան Արմեն Հարությունյանից, այս տարի մագիստրոսական թեզ պաշտպանեցին շուրջ 28 ուսանող` «Կինոգիտություն», «Սցենարադրամատուրգիական արվեստ», «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում», «Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն», «Պարարվեստի ռեժիսուրա», «Պարարվեստ», «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա», «Կինոարվեստ» մասնագիտական կրթական ծրագրերով։
Կարդացեք նաև
Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ