Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» ձերբակալումը քաղաքական է, լուծումը լինելու է քաղաքական. Ժիրայր Սեֆիլյան

Մայիս 28,2022 16:07

«Ոչ աշխատանքային, տոնական օրով, ԲԴԽ-ն իր այդ հայտարարությամբ հավաստեց, որ սա քաղաքական գործ է»,- այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 104-ամյակի առթիվ կազմակերպած քննարկման ժամանակ ասաց փաստաբան, ԱԺԲ անդամ Արայիկ Պապիկյանն՝ անդրադառնալով այսօր առավոտյան «Սասնա ծռերի» ձերբակալությանը:

ԲԴԽ հայտարարությամբ ամրագրված է, որ մայիսի 26-ին, «Սասնա ծռերի» վերաբերյալ դատական ակտը մտել է ուժի մեջ: Ըստ փաստաբանի, դա ենթադրում է, որ մայիսի 26-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել՝ պաշտպանների ներկայացրած վճռաբեկ բողոքները չընդունելու մասին: Բայց այդ դեպքում, ըստ նրա, կա ընթացակարգ՝ որոշումը տարբեր ատյաններում շրջանառելու, որը ՀՀ-ում գործնականում տեւում է երեք ամիս: Իսկ այս պարագայում բավական արագ են եղել գործընթացները:

Նա հիշեցրեց նաեւ, որ ԲԴԽ-ի անդամներից մեկն այն անձն է, ով մեղադրական դատական ակտ է կայացրել «Սասնա ծռերի» նկատմամբ եւ փորձեց մեկ այլ մարմնում ապացուցել, որ օբյեկտիվ են աշխատել: «Վճռաբեկ դատարանի դատավորների կարծիքով, մեր հինգ բողոքներից ոչ մեկը ուշադրության արժանի կամ իրավաբանորեն հիմնավորված չի եղել եւ չեն քննել: Իրավաբանորեն այլեւս որեւէ բան չունենք անելու»,- ասաց պաշտպանը:

«Սասնա ծռերի» գործով Եվրոպական դատարան դիմելու հնարավորություններն, այսպիսով, չեն սահմանափակվում, պաշտպանները դրա համար չորս ամսյա ժամկետ ունեն:

«Խնդիրը քաղաքական է, լուծումը լինելու է քաղաքական»,- հավելեց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ հայտարարելով, որ ինչպես 2018-ին այս համակարգը ստիպված եղավ ազատ արձակել «Սասնա ծռերի» անդամներին, այժմ ևս, ժողովրդի պարտադրմամբ, տղաներն ազատվելու են եւ շատ շուտ:

Ըստ ԱԺԲ անդամ Գարեգին Չուգասզյանի, «Սասնա ծռերի» այսօրվա ձերբակալումը հստակ ուղերձ է, թե ում է ուղղված այս գործողությունը. «Հայաստանում սրանով, սկսվում են չեզոքացվել իրապես ինքնիշխանությանը սատարող ուժերը»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031