Aravot.am-ի տեղեկություններով, մայիսի 26-ին ՀՀ ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» պոլիկլինիկայի տնօրեն Գայանե Մարգարյանը, տեղյակ լինելով մանկաբույժ Ռ.Գ.-ի՝ 2019 թ. հոկտեմբերի 4-ից մինչև 2020 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և 30.10.2021 թ. ՀՀ-ից բացակայելու, նաեւ լաբորանտ Ա. Լ.-ի և նրա ամուսնու աշխատանքի չհաճախելու մասին՝ կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր:
Ըստ նույն աղբյուրի, դրանցում կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ անձանց կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ, ապա Ռ.Գ.-ի անվամբ հաշվարկվել և ելքագրվել է ընդհանուր 1.340.826 ՀՀ դրամ աշխատավարձի գումար:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: