Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի բռնցքամարտիկները ԵԱ-ում առնվազն չորս բրոնզե մեդալ ունեն

Մայիս 28,2022 14:09

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը երեկ երեկոյան միավորների վստահ առավելությամբ հաղթեց Հունաստանը ներկայացրած մրցակցին:

Այսօր մեկօրյա հանգիստ է հայտարարված: Վաղը պայքարի մեջ մնացած բռնցքամարտիկները կմենամարտեն եզրափակիչ մտնելու համար:

Հայաստանի ազգային հավաքականից, որը այս առաջնությունում մեկնարկել էր ամբողջական կազմով՝ բոլոր քաշային կարգերում, ռինգում մնացել է չորս բռնցքամարտիկ: Ու նրանք բոլորն էլ իրենց համար ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:

Ըստ քաշային կարգերի հաջորդականության, նրանք են. 57 կգ՝ Արթուր Բազեյան, 63,5 Հովհաննես Բաչկով, 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան, 92 կգ՝ Նարեկ Մանասյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031