Լրահոս
Օրվա լրահոսը

Սա Հայաստանի գործող վարչախմբի հստակ կրեմլահաճո ուղերձն է. ԱԺԲ

Մայիս 28,2022 13:16

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարությունը

Այսօր վաղ առավոտյան ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Սասնա Ծռեր խմբի անդամներ՝ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը և Պավել Մանուկյանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց վերաբերյալ դատարանը կայացրել էր ազատազրկման դատավճիռ, որը բողոքարկվել էր վճռաբեկ դատարան, պարզ է դառնում, որ ներկայացված բողոքները վարույթ չեն ընդունվել (որի մասին որոշումները որևէ մեկը չի ստացել) և դատավճիռը ուղարկվել է կատարման։

Սույն գործողության՝ մայիսի 28-ին իրականացնելը ամենեւին պատահականության արդյունք չէ. Սա Հայաստանի գործող վարչախմբի հստակ կրեմլահաճո ուղերձն է իր՝ պատերազմական հանցագործ համարվող մոսկովյան տերերին, առ այն, որ Հայաստանում նույնպես սկսված է «դենացիֆիկացման» գործողությունը, այսինքն իրապես ազգային, ինքնիշխան ուժերի չեզոքացումը:

Ազգային-ժողովրդավարական բեւեռը հավաստիացնում է մեր հայրենակիցներին, որ նման քայլերը նախկինում էլ չեն ազդել, առավել եւս հիմա էլ ( երբ ակնհայտ է կայսերական ֆանտոմային ցավերով ապրող ռուսական գաղութատեր ռեժիմի մոտալուտ վախճանը) չեն ազդելու անկասելի պատմական օբյեկտիվ օրինաչափություն հանդիսացող Հայաստանի ապագաղութացման գործընթացի վերջնական արդյունքի վրա: Այն է՝ Հայաստանի առաջին հանրապետության իրական ինքնիշխանության վերականգնումը:

Կեցցե՜ մայիսի 28-ը, Հայաստանի հանրապետության իրական անկախության օրը:

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031