Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:
Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական զարգացման հեռանկարները:
Կողմերը նաև ընդգծել են, որ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները բարեհաջող զարգանում են բոլոր ոլորտներում» և վստահություն հայտնել, որ Աքարի այցը կնպաստի ռազմական գործակցության ընդլայնմանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ