Սարդարապատի հուշահամալիր չհասած՝ մայրուղու մի կողմում կանգնած քաղաքացիներից մեկն այսօր տեսնելով ենթադրաբար այդ պահին անցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, բղավեց «Նիկոլ՝ դավաճան»։
Նրան մոտեցան մի քանի ոստիկաններ, ապա նստեցրին ծառայողական մեքենան ու տարան։ «Ո՞ւր եք տանում»,-պատուհանից բղավեց վրդովված տղամարդը։ Հուշահամալիր չհասած հատվածում էլ ոստիկանները բերման են ենթարկել մեկ այլ տղամարդու։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ