Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր, երբ վտանգված է մեր սահմանների ապահովությունը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը․ Գարեգին Բ

Մայիս 28,2022 10:50

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով:

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը արգասիքը եղավ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու ձգտումի և հայրենի պետականության վերականգնման համար դարավոր մաքառումների ու պայքարի։

Նորահաստատ Առաջին Հանրապետությունը եղավ մարմնավորումը այն մեծ տեսիլքի, որի ներշնչումով կերտվեցին բազմաթիվ հաղթանակներ՝ մայիսյան հերոսամարտերից մինչև առաջին արցախյան պատերազմը։ Այս տոնը միասնության, համախմբումի և արդար պայքարի խորհուրդն ունի, որով ոգեշնչված մեր ժողովուրդը պիտի հաղթահարի նաև իր առաջ ծառացած ներկայիս բարդ մարտահրավերները ու ամեն միջոց ի սպաս դնի՝ պահպանելու և ծաղկուն դարձնելու  Տիրոջից որպես պարգև ստացած Հայաստան և Արցախ մեր հայրենիքը:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր, երբ վտանգված է մեր սահմանների ապահովությունը, խաթարված է մեր պետականության անվտանգությունը, և ոտնահարվում է Արցախի մեր զավակների ազատ ու անկախ կյանքի իրավունքը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը` կոչելով ամենքիս միակամ և հետևողականորեն նվիրագործելու մեր ջանքերը հանուն մեր սրբազան հայրենիքի աստվածահաճո և օրհնաբեր ապագայի:

Աղոթում ենք, որ Աստված  Իր Աջի հովանու ներքո անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց` արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031