Պավել Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդ, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով, ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան տարել են անհայտ ուղղությամբ:
Բռնապետության անօրինական այս գործողությունը տեղի է ունեցել առանց իրավական հիմքեր ներկայացնելու և առանց որևէ պարզաբանման:
Հարգելի պարոններ`Արմեն Աբազյան, Վահե Ղազարյան և Արթուր Դավթյան,
Կարդացեք նաև
պահանջում եմ`
1. Հրապարակել որոշումը, եթե իհարկե գոյություն ունի, համաձայն որի իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանը զրկվել է անձնական ազատությունից,
2. Տրամադրել տեղեկատվություն Պավել Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ,
3. Իսկ եթե դուք կապ չունենք Պավել Մանուկյանի առևանգման հետ, ապա հայտնեք՝ ինչ միջոցներ են ձեռնարկվում բացահայտելու ցեղասպան թուրքերի վայրագությունները Երևանում: