Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի փոխոստիկանապետը որոշել է պարեկին «դաս տալ» ու վիրավորական արտահայտություններով ցույց տալ, թե ով է «վերխ»․ Դանիել Իոաննիսյան

Մայիս 28,2022 10:20

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Շատերդ եք տեսել պարեկի ու մեկ այլ ոստիկանի վիճաբանության տարածված տեսանյութը: Որքան հասկացա, «հերոսը» Բերդի փոխոստիկանապետ Գերասիմ Մարդանյանն է:

Մասնավորապես, Մարդանյանը պարեկի քաղաքակիրթ ու օրինական պահանջով մեքենան հանելուց հետո հետ է եկել ու որոշել պարեկին «դաս տալ» ու վիրավորական արտահայտություններով փորձել ցույց տալ, թե ով է «վերխ»:

Այս մարդն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում «հերոսությամբ»: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի (ք. Բերդ) բաժնի պետի ներկայիս տեղակալ Գերասիմ (Գարիկ) Մարդանյանը 2017 թվականի Իջևանի բաժնում մի երեխայի էնպես էր ծեծել, որ երեխային հոսպիտալիզացիա պահանջվեց:

Այդ դեպքով գործ էր հարուցվել, Մարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 309.1 հոդվածով և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան… Բայց առ այսօր ընթանում են դատական նիստերը:

Առաջիկա դատական նիստը հունիսի 3-ին է: Կփորձենք հասկանալ, թե ինչու է այդքան ձգվում այս «հերոսին» դատելը:

Հ.Գ. Դե, եթե կարելի է բաժնում երիտասարդի ծեծել-խոշտանգել ու մնալ անպատիժ, ապա կարելի է նաև պարեկին վիրավորել:
Հ.Հ.Գ. Այո. Բերդի բաժինը կոչվում է Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031