Վարդուհի Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը
Շատ ցավալի, տխուր լուր․․․ Մեզնից հեռացավ «Ղարաբաղ» կոմիտեի պայծառ անդամ Դավիթ Վարդանյանը։ Ափսոս ու ափսոս․․․ Լույսեր մեջ մնաս, Դավիթ ջան․․.
Դավիթ Վարդանյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 12-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանում, որն ավարտել է 1971 թվականին։ Ստացել է ֆիզիկոս-տեսաբանի որակավորում, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։
1971-1990 թվականներին Երևանի պետական համալսարանում աշխատել է պինդ մարմինների ֆիզիկայի ամբիոնի ճյուղային լաբորատորիայի սեկտորի վարիչ, ավագ գիտաշխատող։ Եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Կոմիտեի մյուս անդամների հետ 1989 թվականի հունվարից մայիսը բանտարկված է եղել։
Կարդացեք նաև
1998-1999 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետը։ 1990-1995 թվականներին եղել է Գլխավոր Խորհրդի պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք)։ Եղել է Գլխավոր Խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ։ 1995-1999 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով)։ Եղել է Ազգային Ժողովրդավարական Միության խմբակցության անդամ։
1999 թվականի մայիսի 30-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել Ազգային Ժողովրդական Միության համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, Ազգային Ժողովրդական Միության խմբակցության անդամ։