Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու չի կայանա հունիսի 3-ի արտահերթ նիստը

Մայիս 28,2022 10:00

Հունիսի 3-ին նշանակված էր արտահերթ նիստ, որի անցկացումը պահանջել էին ընդդիմադիր երկու խմբակցությունները: Մեկնաբանելով այդ պահանջը՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Կա՛մ նրանք (այսինքն՝ ՔՊ-ականները-Ա.Ա.) կգան ԱԺ ու կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կա՛մ կգան կստորագրեն այդ հայտարարությունը»: Խոսքը մտավորականների տարածած հայտարարության մասին է, ըստ որի, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Ինչպես եւ սպասվում էր, ՔՊ-ն այդ նիստը տապալել է. եթե  իշխանական պատգամավորներն անկեղծ լինեին իրենց ընդդիմախոսների եւ քաղաքացիների առջեւ, ապա նրանք իսկապես կգային եւ կփորձեին հիմնավորել, թե ինչու այլ տարբերակ, քան Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը, նրանք չեն տեսնում: Բայց քանի որ ՔՊ-ականները դրա համար բավականաչափ արիություն չունեն, նրանք փաստացի չեն ուզում ասել ո՛չ «այո», ո՛չ էլ «ոչ», այլ խոսակցությունը տանում են այլ՝ իրենց սիրած ուղղություններով.

1/ դուք թալանել եք,

2/ դուք բանակցությունների ժամանակ Ղարաբաղը հանձնում էիք Ադրբեջանին,

3/ ժողովուրդը ձեզ մերժել է եւ մերժում է:

Անկախ նրանից, թե որքանով են ճիշտ կամ սխալ այդ պնդումները, դրանք հեռացնում են հիմնական թեմայով առարկայական խոսակցությունից եւ սրում են հակասությունները:

Թե ում են ձեռնտու հետագա թշնամանքն ու բեւեռացումն առաջացնող սկանդալները՝ դժվար չէ կռահել: Ավելին՝ հեշտությամբ կարելի է նկատել, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւն իր արտահայտություններով փորձում է բորբոքել մեր այդ ներքին հակասությունները: Հաշվի չնստելով քաղաքական եւ անգամ ձեւական տրամաբանության հետ՝ նա հայտարարում է, որ «սահմանազատման» խնդրին նվիրված հայկական եւ ադրբեջանական հանձնաժողովների  համատեղ աշխատանքն  ինքնին նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արդեն փակված է: Այդպիսով, նա առիթ է տալիս ընդդիմությունն ասելու՝ «այ, տեսնո՞ւմ եք, նրանք արդեն պայմանավորվել են այդ հարցում», դրանով իսկ՝ ավելի լարելով առանց այդ էլ սրված իրավիճակը:

Եվ դարձյալ՝ ինձ ավելի ցանկալի է թվում, որ իշխանության եւ ընդդիմության շփումները լինեն ավելի կառուցողական: Բնականաբար, դա չի նշանակում, որ նրանք պետք է հետ կանգնեն իրենց սկզբունքային հակասություններից, ոչ էլ ընդդիմությունը պետք է հրաժարվի իր փողոցային ակցիաներից (եթե դրանք արդյունավետ է համարում): Բայց, կարծում եմ, հիմքը, ելակետը կամ, եթե ուզում եք, մեր հասարակությանը եւ աշխարհին հասցեագրված հիմնական ուղերձը պետք է լինի. «Մենք բոլորս ընտրվել ենք Հայաստանի քաղաքացիների կողմից»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    “Ալիեւն իր արտահայտություններով փորձում է բորբոքել մեր այդ ներքին հակասությունները”

    Դրանք «ներքին» հակասություններ չեն, քանի որ նիկոլը եւ իր կիրթ ու կառուցողական յոլդաշը խաղում են միեւնույն թիմում՝ լրիվ համաձայնեցրած պասերով ու կոմբինացիաներով: Ընդդիմությանը պայքարը իրականում բեղաւոր սուլթանների դեմ է, այլ ոչ թե նրանց կամակատար կոլաբորացիոնիստի…

    “Հաշվի չնստելով քաղաքական եւ անգամ ձեւական տրամաբանության հետ՝ նա հայտարարում է, որ… “

    Ալիեւը իրականում խնդիր չունի տրամաբանության հետ: Պարզ է, որ իր կամակատարի միջոցով կատարված, կատարվող եւ կատարվելիք բոլոր գործողությունների նպատակը Արցախի հարցը մեկընդմիշտ փակելն է: Ալիեւի այդ հայտարարությունը ոչ մի նոր բան չի ասում մեզ. այն, որ այդ հարցում նրանք վաղուց են պայմանավորվել, պատերազմից դեռ շատ առաջ, ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ: Տրամաբանության հետ լուրջ խնդիրներ ունեն նիկոլի դավաճանական քայլերն արդարացնող, «երրորդ ուժ» փնտրող լատենտ նիկոլները…

  2. Լավատես says:

    Հրաժարվենք երրորդ ուժի գաղափարից եւ բոլոր հայերովս, ովքեր իրենց հայ են ընկալում, բոլորս մի ուժ ենք: Ամենաճիշտ գաղափարները գալիս են, երբ հույսդ դու ես ու քո ազգի ներկայացուցիչները ու մեզ բոլորիս մեր թշնամին մեկ թշնամի ուժ է ընկալում, որին փորձելու է թուլացնել կամ վերացնել: Մենք լյուստրացիա չենք անցել եւ պարզ է, եթե իշխանությունը եւ/կամ ընդդիմությունը պահանջեին լյուստրացիա’ իրենք իրենցից սկսելով, ապա մենք իշխանություն եւ/կամ ընդդիմություն ներթափանցած գործակալներին կուղարկեինք իրենց այլազգի տերերի մոտ, բայց դա չի կատարվում, որովհետեւ մեր ԱԱԾը անկախ չի գործում, նա՛ առաջին հերթին պետք է ինքնալյուստրացվի: Ստացվում է, այն ուժը, որն ընդունակ է ինքնալյուստրացվելու՝ իսկ դրա համար այդ ուժը պետք է ունենա սեփական մաքուր ԱԱԾ, դա էլ կլինի միակ ազգային քաղաքական ուժը, հակառակ դեպքն այսօր տեսնում ենք՝ իշխանություն/ընդդիմություն ներթափանցած այլազգի հատուկ ծառայությունների մանուպուլյացիաները մեր քաղաքականապես միամիտ ժողովրդի նկատմամբ: Ազգային պետությունն իր սեփական ԱԱԾից է սկսվում: Ու միշտ, քանի դեռ կա մշտապես ինքնլյուստրացվող անկախ ԱԱԾ, չի լինելու իշխանություն/ընդդիմությունում գործող ոչ գործակալ, ոչ դավաճան եւ ոչ էլ թալանչի:

  3. Հայկ համբարձումեան says:

    Ալիեւը իր շահերը կը հետապնդէ, եւ եթէ դուք կասկած չունենայիք ձեր իշխանաւորներուն հայկական շահերը պաշտպանելու ունակութեան կամ ցանկութեան մասին, ոչ իսկ պէտք պիտի ունենայիք անդրադառնալ իրեն, նույնիսկ այս դժուար ժամանակաշրջանին։

    Ինչ կը վերաբերի կառուցողականութեան, անշուշտ, ո՞վ դէմ կրնայ ըլլալ. դիմադրութեան հարթակին վրայ քանի քանի դէմքեր կան որոնք 2018էն ի վեր փորձ ըրած են որեւէ ձեւով գործակցիլ կամ համաձայնութեան գալ ՆՓի հետ. հարց տուէք դուք ձեզի, ինչու՞ բոլորը ձախողած են.

    Եթէ իսկապէս անկեղծ էք ձեր առաջարկներուն մէջ, աւելի ճիշդ կ՝ըլլար դիմել քպ-ին՝ կառուցողական որեւէ առաջին քայլ մը առնելու… բայց երեւի արդէն գիտէք որ այդ անյոյս դիմում է.

  4. Ջորդանո Գալիլյան says:

    Ինչու չի կայանա հունիսի 3-ի արտահերթ նիստը

    Նիստը չի կայանա, որովհետեւ իշխանությունը Հայաստանում զավթել են թուրքահպատակ քայլարած կոլաբորացիոնիստները: Ալիեւը արգելել է իր գերագույն գլխավոր հյուպատոսին արտաբերել «Արցախ» եւ «ինքնորոշում» բառերը, հրահանգել է քերել Արցախի դրոշը Էրմենիստանի բոլոր պատերից ու սյուներից: Ուսապարկերը գնան նիստի, որ ի՞նչ անեն: Ասե՞ն, որ Արցախը Ադրբեջան է, եւ վերջ: Դե արդեն հազար անգամ ասել են, ի՞նչ եք ուզում էդ խեղճ անհայրենիք բիոզանագվածից…

  5. Ջորդանո Գալիլյան says:

    “ինձ ավելի ցանկալի է թվում, որ իշխանության եւ ընդդիմության շփումները լինեն ավելի կառուցողական”

    Ընդդիմության պահվածքը չափից դուրս կառուցողական էր, հազար ու մի ձեւով հասկացրին գերագույն գլխավոր հողատուին, որ ամանաօպտիմալ, ամենաճիշտ, ամենաժողովրդավարական, ամենաարդյունավետ, ամենախաղաղ տարբերակը իր կամավոր հրաժարականն է, բայց դե պարզվեց, որ նա իր համար հատուկ առաքելություն է սահմանել՝ ամենակառուցողական եւ ամենաարդարացի. «Եթե ժողովուրդը որոշի գնդակահարել ինձ, ես անմռունչ կկանգնեմ գնդակահարության պատի տակ: Եւ, ըստ էության, դա մեր պարտքն է, որ մենք մինչեւ վերջ կատարելու ենք…»

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031