Մայիսի 26-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել քաղաքացի Ո.Ս.-ն եւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
Aravot.am-ի տեղեկություններով՝ թոշակառու քաղաքացին ոստիկաններին ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ում տվյալները ոստիկանությունում ճշտվում են, «գող, ավազակ և բանդիտ է, քաղաքացիներին գումար է վճարել, որպեսզի մասնակցեն հանրահավաքին, նաեւ զենքեր է վաճառել»:
Նույն ահազանգի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը, որոնց տվյալները նույնպես ճշտվում են, «կազմակերպել են կառավարությունում տեղի ունեցած սպանությունը»:
Ահազանգն ընդունվել է, նյութեր են նախապատրաստվում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ախ առավոտ ճան, այս ի՞նչքան պարապութիւն է ամենուր, որ այսպիսի լուր կամ հաղորդագրութիւն կը հրատարակէք… եթէ ցաւալի չըլլար, զաւեշտալի կըլլար։