Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանն՝ ԱԳՆ–ում կատարվածի մասին․ «Դրոշի նկատմամբ հարգանքը ցույց է տալիս՝ ով է իրոք մտածում մեր ազգային, պետական շահերի մասին»

Մայիս 28,2022 09:00

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ինչ էր զգում, երբ ցուցարարները մայիսի 24–ին Արցախի դրոշն էին կպցնում ԱԳՆ շենքին կամ փոխնախարարից պահանջում, որ հայտարարի, թե «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»՝ ասաց․ «Երկակի զգացում էր՝ մի կողմից շատ արդարացի է ցուցարարների պահանջը։ Մյուս կողմից՝ նաեւ ներսից ճանաչելով, այնտեղ կան շատ ազնիվ, շատ պարկեշտ դիվանագետներ․․․ մարդիկ կան, որոնք նույնիսկ պատրաստ էին դիմումներ գրել։ Երբ որ ես գրեցի՝ մի քանի հոգի դիմեցին։ Ասացի՝ ես քաղաքական նշանակման մարդ եմ, բայց պետությունը հո մի օրո՞վ չի, այսինքն՝ եթե բոլորը գրեն, դուրս գան, բա վա՞ղը․․․ »։

Protesters of the ‘Resistance’ movement blocked the building of the Ministry of Foreign Affairs and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–ում այս առնչությամբ ասել էր․ «Ինչ վերաբերում է Արցախի դրոշներ փակցնելուն, տեղադրելուն՝ ներողություն, բայց այդ մարդիկ 30 տարի ժամանակ են ունեցել դա անելու և, կարծես թե, ես չեմ նկատել, որ այն ժամանակ, երբ նրանց մի մասը եղել են իշխանություն, կամ իշխանության, կոալիցիայի մաս, զարդարել էին ԱԳ նախարարության շենքը կամ ապակիները Արցախի դրոշներով, կրում էին այդ դրոշները իրենց կոստյումների վրա։ Նույն դրոշը, որ փորձել են տեղադրել ԱԳ նախարարության ֆոյեում, որտեղ տեղադրված են ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների դրոշները, ես չեմ հիշում, որ նրանք այդ բանն արած լինեին իրենց իշխանության ժամանակ»։

Շավարշ Քոչարյանն այս առնչությամբ ասաց․ «Խնդիրը, ցավոք սրտի, դրոշով չի լուծվում՝ դնելով կամ չդնելով; Խնդիրն իրական հողի վրա է՝ ինչ է կատարվում։ Դրոշն, իհարկե, խորհրդանիշ է, դրոշի նկատմամբ հարգանքը ցույց է տալիս՝ ով է իրոք մտածում մեր ազգային, պետական շահերի մասին։ Նա, ով որ արհամարհում, պղծում է՝ հասկանալի է»։

ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031