Այսօր «Դիմադրություն» շարժման մասնակիցներն ակցիաներ են իրականացրել մարզերում: Նրանք ավտոերթով շարժվել էին նաեւ Վանաձոր: Այստեղ ավտոերթի մասնակիցները նախ հավաքվեցին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Մեքենաներից հնչում էին Արցախին նվիրված երգեր, ապա երթով շարժվեցին քաղաքի գլխավոր Տիգրան Մեծ պողոտայով:
Մեքենաները ծածկված էին Հայաստանի ու Արցախի դրոշներով:
Հիշեցնենք, որ մինչ Վանաձոր հասնելը, ընդդիմության ներկայացուցիչները փակել էին Վանաձոր-Սպիտակ Ճանապարհը: Մի որոշ ժամանակ ճանապարհը փակ պահելուց եւ Արցախի դրոշը ծածանելուց հետո, նրանք բացեցին ճանապարհը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև