Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանի եւ  Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ցուցարարներին գումար բաժանելու համար

Մայիս 27,2022 23:53

Մայիսի 6-ին Արմավիրի մարզի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, թե իբր  «Դիմադրության» շարժման անդամներ՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը եւ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը հավաքի մասնակիցներին գումար են բաժանել: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Արծվիկ Մինասյանը (լուսանկարում):

Գործի մանրամասներին անդրադարձան փաստաբաններ Սերգեյ Հարությունյանը եւ Բենիկ Գալստյանը: Սերգեյ Հարությունյանի կարծիքով՝ ընդդիմադիր գործիչների նկատմամբ այս օրերին քաղաքական «տեռոր» է իրականացվում եւ գնալով այն ձնագնդի էֆեկտ է ստանում՝ աբսուրդի հասնելով. «Պարոն Մինասյանին այսօր հրավիրել էին Արմավիրի քննչական վարչություն, եւ աբսուրդն այն է, որ որպես վկա-կասկածյալ հարցաքննել են անձի, ով ԱԺ պատգամավոր է: Ապօրինությունն այն աստիճանի է խորացել, որ առանց ԱԺ-ի թույլտվության, առանց ԱԺ-ի համաձայնության, ԱԺ պատգամավորին հարցաքննության են կանչում եւ կասկածյալի կարգավիճակ ունի»:

Անդրադառնալով ցուցարարներին բերման ենթարկելու այսօրվա դրվագներին էլ, Սերգեյ Հարությունյանը նկատեց, որ ոստիկանները բերման էին ենթարկում հատուկ խոշտանգելով եւ նպատակը միայն ֆիզիկական ցավ պատճառելը չէր, այլ ընդհանրապես, վախի մթնոլորտ ստեղծելը: Պաշտպանը վտանգավոր է համարում  «ժողովրդավարության բաստիոն» կոչվող երկրում բռնաճնշումների եւ անօրինականությունների առկա մակարդակը եւ միջազգային կառույցների, իրավապաշտպանների, այդ թվում նաեւ՝ տեղական, անտարբերությունն այդ ամենի հանդեպ:

Արծվիկ Մինասյանը նաեւ հայտարարեց, որ այսօր «Դիմադրություն» շարժման երկու անդամների` Սևադա Ղուկասյանին և Ալեքսան Ասատրյանին, ուժային կառույցներն ուղղակի առևանգել են։ «Այս արարքները բնորոշ են ԱԱԾ-ին։ Անհայտ ուղղությամբ տարել էին, և մինչ այս պահը ոչ մի տեղեկություն չունենք մեր ընկերների` Սևադա Ղուկասյանի և Ալեքսան Ասատրյանի մասին։ Քիչ առաջ միայն տեղեկացանք, որ փաստաբանական թիմը սկսում է ներգրավվել այս գործում»,- ասաց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031