Մայիսի 26-ին կայացավ Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ հաստատվեց «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագրի շրջանակում մշակված Իջևան բազմաբնակավայր համայնքի 2022-2026թթ. մշակութային ռազմավարական պլանը։
Օրակարգում ներառված էր նաև համայնքում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշակոթող կառուցելու հարցը։ Ավագանու միաձայն քվեարկությամբ որոշումն ընդունվեց։
Օրակարգի մեկ այլ հարց վերաբերում էր 2022թ․ ֆոնդային բյուջեից ներդրում կատարելու մասին, որով նախատեսվում է միկրոծրագրեր իրականացնել՝ Հայկական Կարմիր խաչ ընկերության և Իջևան համայնքի հետ համատեղ:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ