ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այսօր՝ մայիսի 27-ին, մի շարք երկրներում Հայաստանի նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել:
Մասնավորապես, ըստ այդ հրամանագրերի՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ համատեղության կարգով, նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո),
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես ՎԻՐԱԲՅԱՆԸ, համատեղության կարգով, նշանակվել է Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես),
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, համատեղության կարգով, նշանակվել է Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ),
Կարդացեք նաև
Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԸ, համատեղության կարգով, նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)։