Մայիսի 27-ին կայացավ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Խոհք և խօսք» գրքի և Բաբկեն եպիսկոպոս Կյուլեսերյանի «Օրմանեան Սրբազան» հոդվածաշարի(այժմ գիրք) շնորհանդեսը։ «Խոհք և խօսք» գրքում ներկայացված է արքեպիսկոպոսի կյանքի և գործունեության կարևորագույն դրվագները`ուսումնառության տարիները,Արմաշի դպրեվանքը,Ս.Էջմիածնի հոգեւոր ճեմարանի կրթության գործի մեջ ներդրած ջանքերը և Մեծ Եղեռնի նախօրեին քննիչի պաշտոնով Երուսաղեմ գործուղումը։
Գիրքը 93 տարի առաջ է լույս տեսել Երուսաղեմում։Վերահրատարակվել է երկրորդ անգամ։Բաբկեն եպիսկոպոս Կյուլեսերյանը Արմաշի դպրեվանքում շուրջ վեց տարի եղել է Օրմանյան սրբազանի աշակերտը։Ուսուցչի մասին գրել է հոդվածաշար,որը հրատարակվել է 1919 թվականին իր իսկ հիմնած «Տավրոս» շաբաթաթերթում։Այժմ Փառեն արքեպիսկոպոս Ավետիսյանը իրականություն է դարձրել հեղինակին տված խոստումը`առանձին գրքով լույս ընծայել աշխատությունը։
Լիլիթ ՄՈւՐԱԴՅԱՆ