Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչիկն առողջական լուրջ խնդիրներով կզորակոչվեր զինվորական ծառայության, եթե չդիմեր ՀՔԱՎ իր իրավունքների պաշտպանության համար

Մայիս 27,2022 21:37

Զորակոչիկ Տ․Ս․-ն ունի սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ, սակայն 2020 թ․ ձմեռային զորակոչին վերջինիս տրված ախտորոշումը չէր համապատասխանում իր առողջական վիճակին։ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը հետազոտության արդյունքներով եզրակացրել էր, որ Տ․Ս․-ն սահմանափակումով պիտանի է զինծառայությանը, մինչդեռ զորակոչիկի առողջական խնդիրների պատշաճ հետազոտման արդյունքում վերջինիս պետք է տրամադրվեր տարկետում բուժման նպատակով՝ համաձայն ՀՀ Կառավարության 2018 թ․ 404 որոշման 28-րդ հոդվածի ա կետի. Կենտրոնական բժշկական հանձնաժողովը պիտանիության վերաբերյալ որոշումը կայացրել էր առանց զորակոչիկի առողջական վիճակի օբյեկտիվ և ամբողջական հետազոտության։

Զորակոչիկը, չհամաձայնելով իր առողջական վիճակի մասին ԿԲՀ-ի եզրակացության հետ, հրաժարվել էր մեկնել զինվորական ծառայության։ Արդյունքում՝ 2021 թ․ ապրիլի 26-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար վերջինիս նկատմամբ հարուցվել էր քրեական գործ և առաջադրվել մեղադրանք, որի շրջանակներում նշանակվել էր նաև դատաբժշկական փորձաքննություն։

Իր իրավունքները պաշտպանելիս Տ․Ս․-ն բախվելով այս խնդիրներին՝ դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Վերջինս, բացի զորակոչիկին իր իրավունքների վերաբերյալ անհրաժեշտ իրավախորհրդատվություն տրամադրելուց, Տ․Ս․-ի առողջական վիճակի պարզաբանման նպատակով գրություն էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ զորակոչիկի առողջական վիճակի հետազոտման ոչ բոլոր տվյալներն են արձանագրվել բժշկական փաստաթղթերում և չի իրականացվել օբյեկտիվ և անհրաժեշտ հետազոտություն՝ նախքան պիտանիության մասին որոշում կայացնելը։ Սակայն Պաշտպանության նախարարությունն առանց որևէ հիմնավորման գտել էր, որ որոշումն իրավաչափ է, իսկ զորակոչիկը ենթակա է զինվորական ծառայության զորակոչվելու։

Մանրամասները՝ այստեղ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031